Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի գավաթը ցույց տվեց, որ կարող ենք օլիմպիական խաղերի չորս վարկանիշ ունենալ». Էդուարդ Սահակյան

Հունվար 04,2021 17:46

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, ընդհանուր առմամբ, բավարարված էր դեկտեմբերին «Դինամո» մարզադահլիճում անցկացված Հայաստանի առաջնությունում ցույց տրված գոտեմարտերի որակից:

«Մենք աշխարհի գավաթի անհատական խաղարկության մրցանակակիրներին եւ Սերբիայում հինգ գոտեմարտ անցկացրած ըմբիշներին, ազատել էինք հանրապետության առաջնությունից: Բայց եղան գոտեմարտեր, որոնք անցան հետաքրքիր պայքարում»,-Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:

Հավաքականի թեկնածուների շարքը համալրած ըմբիշները մոտ երկու շաբաթ հանգստանալուց հետո՝ հունվարի առաջին տասնօրյակին, կհրավիրվեն ուսումնամարզական հավաքների: Գլխավոր մարզիչը հույս ունի, որ մրցաշրջան 2021-ում չեն լինի սահմանափակումներ ու չեղարկումներ, վարկանիշային եւ մյուս միջազգային մրցաշարերն էլ ժամանակին կանցկացվեն, որոնց հավաքականը կկարողանա պատշաճ նախապատրաստվել:

Էդուարդ Սահակյանի խոսքով՝ Աշխարհի գավաթի  անհատական խաղարկությունը ցույց տվեց, որ Հայաստանի հունահռոմեականները ի վիճակի են օլիմպիական խաղերի չորս վարկանիշ ունենալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031