Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամոտ ընկերը Հայրենիքն էր, որին անմնացորդ նվիրվեց

Հունվար 04,2021 17:09

Լույսից ծնված ու լույս դարձած Վահե Խաչատրյանն է` ծնունդով արդեն սահմանամերձ Ճարտարից։ Նա բարության իրական մարմնավորում էր. զուսպ, բայց իսկական հայրենասեր։

Ինչպես շատ հայորդիներ, այնպես էլ 25 տարեկան Վահեն զենքը վերցրեց, պաշտպան կանգնեց հայրենիքին՝ գեթ մեկ վայրկյան չվախենալով մահից։ Վահեն դրսևորեց անձնական խիզախություն և սերունդներին թողեց իր բաժին հերոսապատումը։

Բնավորությամբ տարբերվում էր։ Հանգիստ, մարդամոտ, իրական ընկերասեր ու ընկերոջ համար նվիրվող։ Ամենամոտ ընկերն էլ Հայրենիքն էր, որին անմնացորդ նվիրվեց։

«Սիրում էր գյուղական կյանքը։ Մի այլ կարգի աշխատասեր էր։ Հատկապես սիրում էր գյուղական աշխատանքներով զբաղվել, ամեն ինչ իր հալալ քրտինքով ստեղծել… ճիշտն ասած Վահեն դեռ մանկուց էր իր աշխատասիրությամբ աչքի ընկնում։ Նաև շատ հումորով էր, անգամ պատերազմի ժամանակ հումորի զգացումն իրեն չլքեց»,- Aravot.am-ի հետ զրույցի ընթացում ասում է եղբայրը։

Տարիներ առաջ ընտանիքով Երևան են տեղափոխվել, որից մեկ տարի հետո Վահեն պարտադիր ժամկետային ծառայության է անցնում Ասկերանում։ Հրետանավոր էր։

Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո հայրենի Ճարտարից հեռու չէր կարողանում ապրել։ Վերադարձավ…

Ում հարցնում ես Վահեի մարդկային որակների մասին, իսկույն լավագույն բնութագրումների, մարդկային լավագույն գծերի մասին ես լսում։

Արդարև, հայրենիքն ապրում է նման որդիների շնորհիվ…

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031