Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նախագահը գնացել է Գյումրի, Նոր տարին այնտեղ է անցկացնում, գնար Շուռնուխում անցկացներ». Հրանտ Բագրատյան

Հունվար 04,2021 16:02

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն աշխատող չի: «Եթե սիստեմը կառավարող մարդ լիներ, եթե նրանից վարչապետի հոտ գար, պիտի հասկանար, որ գյուղերը հենց այնպես չեն հանձնում։ Նախ՝ նստում ու Ադրբեջանի հետ սահմանը գծում են, թուղթը ստորագրում են, քանի որ տարածքային հանձնումներ կան, հաստատում է Ազգային ժողովը, նոր հանձնում են»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ այդ գործընթացը տեւում է ամիսներ կամ մեկ տարի։ «Ի՞նչ գործ ունի ադրբեջանցին Շուռնուխում, ինչո՞ւ պետք է հայ գյուղացին շփվի ադրբեջանցի զինվորի հետ, հայ զինվոր էլ չկա, քանի որ երկրում վարչապետ չկա, նախագահ չկա։ Նախագահը գնացել է Գյումրի, Նոր տարին այնտեղ է անցկացնում, գնար Շուռնուխում անցկացներ։ ՀՀ տարածքային պահպանման երաշխավորը ՀՀ նախագահն է։ Ադրբեջանը Հայաստանը բաստուրմայի նման վերցրել ու կտրում է։ Նախագահն ու վարչապետն իրենց պահում են որպես Իլհամ Ալիեւի հարճ»։

«Արեւմտյան սահմանից լուր ստացանք, որ ադրբեջանցիք ասում են՝ Տիգրանաշենից դուրս եկեք: Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս։ Տիգրանաշենը տալուց հետո մենք այլեւս Սյունիք չենք կարող գնալ։ Հայաստանի հանրապետությունն ավարտվում է Արարատի մարզով»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ Տիգրանաշենից հետո ադրբեջանցիները նույն պայմանը կդնեն նաեւ Մասիս քաղաքի, Երեւանի թաղամասերից մեկի մասով, որտեղ ապրել են ադրբեջանցիներ: Նա նաեւ հավելում է. «Մինչդեռ մենք չենք ասելու Բաքվի թաղամասերից մեկը տվեք Հայաստանին, ասող չկա։ Ասողը պիտի Նիկոլ Փաշինյանը լինի, նա կարծում է, որ ինքը պարտվել է, նա վախենում է։ Նա Ալիեւից այնպիսի վախ ունի, ինչպես այն կինը, որին բռնաբարել են եւ ինքը կարծում է՝ հերթական անգամ հանդիպման ժամանակ Ալիեւն իրեն կբռնաբարի»։

Հրանտ Բագրատյանի բնութագրմամբ, ՀՀ սահմանն այժմ այն է, ինչը որոշում են ադրբեջանցիները. «Եթե պատերազմ լինի, օրինակ՝ եթե ՀԱՊԿ-ն ուզենա օգնել, իր համար պարզ չի՝ կոնֆլիկտը Հայաստանի տարածքո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքը մտավ Շուռնուխ, հաջորդն ասելու է՝ Դավիթ-Բեկն էլ եմ ուզում։ Մենք չունենք հաստատված սահման Ադրբեջանի հետ։ Սա գալիս է նախագահի եւ կառավարության անգործությունից»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031