«Ի՞նչ էր անում Արգիշտի Քյարամյանը պաշտոնից ազատվելուց հետո Արցախում, Արայիկ Հարությունյանի կողքին եւ ինչո՞ւ Հայաստան վերադարձավ ինկասացիայի մեքենայով: Ինչո՞ւ պաշտոնից հանելուց հետո նրան նոր պաշտոն տվեցին. ինչ-որ պարտքի զգացո՞ւմ կա այդ անձի նկատմամբ»,- այս հարցերն այսօր «Հայելի» մամուլի ակումբում բարձրաձայնեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ ինկասացիայի մեքենայով Քյարամյանն ինչ-որ բա՞ն է բերել Հայաստան, ոստիկանության գնդապետը պատասխանեց. «Դե հիմա… Մովսես Հակոբյանը նաեւ ասաց, որ Շուշիին «Իսկանդեր» է խփել. Շուշին խփեցին որտե՞ղ, արդյոք ԿԲ-ն վնասվել է, ի՞նչ էին անում ինկասացիայի մեքենաները Արցախում եւ ինչո՞ւ էին ինկասացիայի մեքենաները Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ գալիս Հայաստան, ի՞նչ էին բերում Ղարաբաղից: Ես այս տեսակ անձից ամեն ինչ սպասում եմ: Ըստ օդում կախված լուրերի՝ ամեն ինչ հնարավոր է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ