Հունվարի 3-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի եզրաքարին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա Նարեկ Գ․-ին (ծնված 1995 թ․) և Գոռ Պ․-ին (ծնված 1991 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Նարեկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գոռ Պ․-ինը՝ միջին ծանրության։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ