Հորդառատ անձրեւի պայմաններում «Սամպդորիայի» նկատմամբ 1:0 նվազագույն հաշվով հաղթանակ տանելուց հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է. «Մեր համար ամենակարեւորը հաղթանակն է: Թիմում ամեն բան լավ է, մենք շատ ենք աշխատում եւ դառնում ենք ավելի կայուն: Այսօր մենք ամբողջությամբ վերահսկում էինք խաղը եւ արժանի էինք երեք միավորի: Մենք կարող էինք նաեւ ավելի շատ գոլ խփել»:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Անդրադառնալով ձմեռային տրանսֆերային պատուհանին՝ Ֆոնսեկան ասել է. «Տեսնենք, թե ինչ կլինի հունվարին: Ես շփվում եմ ղեկավարության հետ, նրանք գիտեն, թե թիմին ինչ է պետք»,-մարզչի խոսքերը մեջբերում է DAZN-ը:
«Ռոման» 15 խաղում վաստակել է 30 միավոր եւ A սերիայի մրցաշարային աղյուսակում հանգրվանել է երրորդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ