Լրահոս
Օրվա լրահոսը

Շուռնուխը չպետք է ևս մեկ անգամ հայաթափվի. Շուշան Արշակյան

Հունվար 03,2021 14:46

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի դստեր՝ Շուշան Արշակյանի գրառումը

Այսօր մեր ընտանիքի համար ամենածանր օրն էր։
Ավելի ծանր օր էր, քան պապիս մահանալու օրը։

Այսօր հայրս ամաչում էր իր գյուղացիներից, ներողություն էր խնդրում։ Մենք ամբողջ ընտանիքով այսօր աջ ու ձախ էինք քայլում՝ չիմանալով ի՞նչ անել, ինչո՞վ օգնել հորս։

Ու ինչքան էլ աջուձախ քայլեցինք, ելք չգտանք, ելքը նախկին «ելք կա»-ի տղեն վաղուց տվել է թշնամու ձեռքը։

Լսե՞լ եք «մեջքը կոտրեցին» արտահայտությունը։ Մենք դա այսօր տեսանք։

Հիմա ես պիտի խնդրեմ, աղաչեմ շուռնուխեցիներիս, որ գյուղը չթողնեն, չլքեն մեզ մնացած պատառը։

Հիմա պետք է խնդրեմ, որ Շուռնուխի դպրոցի վերանորոգման համար օգնեք գումար հավաքել։

Պետք է խնդրեմ, որ մարդկանց մենակ չթողնեք։
Շուռնուխը չպետք է ևս մեկ անգամ հայաթափվի։

Ես պետք է ամեն շուռնուխեցու հատ-հատ խնդրեմ, որ հորս թև ու թիկունք լինեն, որովհետև էտ կոտրված մեջքը միայն իրենք կարող են վերականգնել, բուժել։

Ոչ ես, ոչ էլ, նույնիսկ, Փաշինյան Նիկոլը, միայն շուռնուխեցիները։

Ինձնից կախված ամեն բան կանեմ, որ դուք ոչնչի կարիք չունենաք։ Ձեր ամեն խնդիր պատրաստ եմ բարձրաձայնել և տեղ հասցնել, պայքարենք միասին։
Մի քիչ ուշքի գանք և բոլոր խնդիրների մասին խոսենք։

Դեռ հեռվից, բայց շուտով կրկին կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ, գիտեմ, կարդում եք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031