Այս պահին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Վեհափառի մասնակցությամբ սուրբ պատարագ է մատուցվում: Մայր Աթոռի դիմաց այսօր առավոտից հավաքվել էին քաղաքացիներ՝ ի պաշտպանություն Վեհափառի:
Նրանք Սուրբ Գայանե եկեղեցու բակում էին:
Մարդիկ այստեղ են՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի դեմ ոտնձգությունները։
Ավելի ուշ Վեհափառը նույնպես միացավ քաղաքացիներին. օրհնեց հավաքվածներին եւ մուտք գործեց Սուրբ Գայանե եկեղեցի:
Հիշեցնեք՝ երեկ հայտարարվել էր Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու եւ այդ նպատակով բողոքի ցույց իրականացնելու մասին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ էլ հնչել էին հրապարակային կոչեր տարեվերջյան Սուրբ պատարագը խոչընդոտելու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ցույց անցկացնելու վերաբերյալ, սակայն տարեվերջյան Ս. պատարագի արարողությունն անցավ խաղաղ մթնոլորտում:
Հազարավոր քաղաքացիներ հանդես եկան ի պաշտպանություն եկեղեցու եւ Վեհափառ հայրապետի:
Այսօր հավաքվածների թվում են նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ