Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
1) Ինչո՞ւ չի հրապարակվում քարտեզը, որով առաջնորդվում են՝ սահմաններ ձևելով: Հրապարակեք՝ խոշորացված ու մանրամասն ցույց տալով այն տարածքները, որոնք խնդիր են առաջացրել:
Թե չէ ամեն մեկս մի քարտեզ, մի ատլաս ենք գտնում ու մյուսի հետ վիճում:
2) Ո՞վ է տեսել, որ սահմանազատում իրականացնեն զորք մտցնելով ու տեղի բնակչությանը ահաբեկելով՝ օր նշանակելով, թե երբ պիտի իրենց տները լքեն: Միջնադարո՞ւմ ենք:
Կարդացեք նաև
Ու ինչո՞ւ պիտի գյուղապետերը բանակցեն: Ինչո՞ւ պատասխանատու պաշտոնատար անձինք ամեն տարածքի համար հասարակությանը չեն տալիս մանրամասն պարզաբանումներ, չեն իրազեկում սպասվող ցավոտ գործընթացների մասին, չեն նշում պետության այն կառույցները, որոնք վերահսկում են գործընթացը և որոնց կարելի է դիմել հարցերի դեպքում:
3)Հստակ պարզաբանեք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում և որ օրենքների, միջազգային նորմերի հիման վրա: Ցույց տվեք փաստաթղթային հիմքերը:
Այսպես, Պետրոս Ղազարյանին հյուրընկալած ԱԽ քարտուղարը նշեց, որ դեմարկացիա է տեղի ունենում ու դա լավ է:
Օրեր անց, նույն տաղավարում վարչապետը նշեց, որ դեմարկացիա/դելիմիտացիա չէ:
Գուցե ես եմ սխալ հասկացել ասվածը: Հստակեցրեք, խնդրում եմ:
4) Քանի որ վերջերս նաև «բանավոր պայմանավորվածություն» հասկացությունն օգտագործվեց, ներկայացրեք նաև այդ պայմանավորվածությունների ամբողջ «ցանկը»:
Սա է պահանջում թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ժողովրդավար կառավարումը: Հայաստանի հանրապետության քաղաքացին իրավունք ունի տեղյակ լինել այս ամենից պաշտոնական աղբյուրներից, որ չդառնա մանիպուլյացիաների ու ապատեղեկատվության զոհ:
Հայաստանի հանրապետության քաղաքացին պիտի տեսնի այս գործընթացների հետևում պետություն և փաստաթղթային կոնկրետ հիմքեր: