«Պատերազմում վիրավորում ստացած զինվորականների` կյանքին լիարժեք ինտեգրման համար արդյունավետ պայմանների ստեղծումը լինելու է նախարարության այս տարվա գլխավոր առաջնահերթություններից մեկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա հունվարի 2-ին այցելել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինվորներին և պահեստազորայիններին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, զրուցել իր ղեկավարած գերատեսչությանը վերաբերող հարցերից:
Կարդացեք նաև
Նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երկրի խաղաղությունն անձնվիրաբար ապահովելու համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում և խաղաղ ծառայություն: