Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն հայտարարել է, թե 2020 թվականը շատ ծանր տարի էր Թուրքիայի, ինչպես և ամբողջ աշխարհի համար, բայց Թուրքիան կարողացել է մեծ հաջողությունների հասնել Ադրբեջանում և Լիբիայում։ Anadolu գործակալության փոխանցմամբ` Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել երկրի արևելքում տրանսպորտային կամրջի բացման արարողությանը։
Նա նաև նշել է, որ Էլյազիգ նահանգը Մալաթիային կապող Կյումյուրխան կամուրջը գծագրվել ու կառուցվել է տեղացի մասնագետների ուժերով, ու չնայած կորոնավիրուսի համավարակին, իշխանությունները շարունակել են ենթակառուցվածքների զարգացման ներդրումներ անել։