Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք վճռականությամբ դատապարտի Ադրբեջանի նման լկտի պահվածքը և միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները. Նորայր Նորիկյան

Հունվար 02,2021 17:47

«Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր-անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, որոնք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ:

Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ այս պահին Ադրբեջանում կան գերեվարված բազմաթիվ հայ զինվորականներ, որոնց Ալիևը չի ցանկանում վերադարձնել:

Իմ խորին համոզմամբ, սա հերթական ճնշումն է Հայաստանի նկատմամբ՝ հավելյալ պահանջներ ներկայացնելու և էլի ինչ-որ բան կորզելու նպատակով:

Ըստ էության, Ալիևը կոպտորեն խախտում է ս.թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կնքված հայտարարության 8-րդ կետի պահանջները, համաձայն որի՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Սա խոսում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հերթական ահաբեկչական դրսևորման մասին, ինչը չի նպաստում լարվածության թուլացմանը:

Հայաստանը պետք վճռականությամբ դատապարտի Ադրբեջանի նման լկտի պահվածքը և միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները և պահանջի նրանից անհապաղ, առանց որևէ նախապայմանի անմիջապես վերադարձնել իրենց մոտ պահվող բոլոր ռազմագերիներին ու պատանդներին:

Չի կարելի հանգիստ նստել տեղում ու սպասել Ալիևի բարեհաճությանը:

Ալիևի ֆաշիստական էությունը բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասցնել միջազգային հարթակներ՝ փորձելով սանձել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031