Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը, թերեւս, Եվրոպայի 2020 թվականի առաջնությունն է, որը պետք է կայանար անցած տարվա ամռանը, եվրոպական 12 երկրներում: Սակայն COVID 19-իր շտկումները կատարեց: Կազմակերպիչները այն տեղափոխեցին 2021 թվական, սակայն պահպանեցին անունը: Այդուհանդերձ, դեռ չլուծված խնդիրներ կան, մասնավորապես, կապված քաղաքների հետ: Եվրո 2020-ը ամենայն հավանականությամբ կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
Չեմպիոնների լիգայի 2020/2021 մրցաշրջանի եզրափակիչը, որը եվրոպական ֆուտբոլի գլխավոր իրադարձություններից մեկն է, կայանալու է Ստամբուլում, որը սկզբնապես պետք է հյուրընկալեր անցած տարվա եզրափակիչ հանդիպումը:
Եվրոպա լիգայի եզրափակիչը, որ կայանալու է Լեհաստանում, թերեւս, վերջինը լինի գործող ձեւաչափով: ՈՒԵՖԱ-ն պլանավորում է այս մրցաշարին կշիռ հաղորդել՝ ստեղծելով նորը՝ Կոնֆեդերացիաների գավաթ անվանմամբ: այնպես որ, ապագայում այս մրցաշարում հաղթելն ավելի դժվար կլինի:
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի եզրափակչի հանդիպումները կկայանան այս տարվա հոկտեմբերին:
Կարդացեք նաև
2021 թվականին եվրոպական ֆուտբոլի իրադարձություններ կարելի է համարել նաեւ Հին Աշխարհամասի երիտասարդական ու պատանեկան առաջնությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ