Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը չի կարող բացառել, որ Բաքվի բռնապետը, ստանալով աջակցություն Թուրքիայից, չի գնա սադրանքների ռուս խաղաղապահների դեմ». Վարդան Ոսկանյան

Հունվար 02,2021 13:57

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոյեմբերի 9-ին և դրան հաջորդած թոհուբոհում գրեթե մոռացվեց մի կարևոր իրադարձություն՝ Հայաստանի օդում ռուսական ուղղաթիռի խոցումը Նախիջևանի տարածքից։

Կարծում եմ՝ միամտություն կլինի ենթադրել, թե դա արվեց անզգուշության կամ սխալի հետևանքով և առանց թուրքական ներգրավվածության, միայն ադրբեջանական բաշիբոզուկների ջանքերով։

Սադրանքի նպատակն, ըստ իս, մեկն էր՝ խաթարել ռուս խաղաղապահների տեղակայումը, որը չհաջողվեց թուրք-ադրբեջանական կողմին ռուսական, ամենայն հավանականությամբ, չհանրայնացված կոշտ զգուշացումից, իսկ միգուցե նաև սպառնալիքից հետո։

Հայաստանի ներկա իշխանության վարած տգետ և ապաշնորհ քաղաքականությամբ մեր պետության սուբյեկտայնության գրեթե զրոյացման հետևանքով այսօր մեզանում կարծիք կա, թե մեր երկիրը բաժանվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչն, ըստ իս, իրականությանը չի համապատասխանում, քանի որ Հայաստանը և Արցախի մեզ մնացած հատվածն ամբողջությամբ բաժին են հասել Ռուսաստանին։

Մինչդեռ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բաժանման հիմնախնդիրը, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, վերաբերում է հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորմանը։ Իսկ այդ բաժանումը ոչ միայն չի ավարտվել, այլ դեռ նոր է միայն սկսվել՝ այն էլ կողմերի՝ Ադրբեջանին ամբողջապես տիրանալու հեռագնա մտայնությամբ։

Հաշվի առնելով սա, որևէ մեկը չի կարող բացառել, որ Բաքվի բռնապետը, բուժելով իր վերքերը և ստանալով երաշխիքներ ու աջակցություն Թուրքիայից, ապագայում չի գնա սադրանքների ռուս խաղաղապահների դեմ։ Իսկ այդ պարագայում կարող է բացվել նաև մեր ռևանշի, որը ես այսուհետ անվանելու եմ հայկական վերանվաճում, իրական հնարավորություն, և որին պետք է պատրաստվել հենց այս պահից՝ չխնայելով որևէ ջանք ու եռանդ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031