Լրահոս
Օրվա լրահոսը

Էս մարդիկ էլ չկան, բայց բարեբախտաբար կան իրենց գրքերը, ֆիլմերը, նյութերը, որոնք մենք պետք է շարունակենք ուսումնասիրել. Վահրամ Միրաքյան

Հունվար 02,2021 12:41

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

20 թվականը ծանր էր նաև ազգային ճակատի ինտելիգենցիայի կորուստի տեսանկյունից:

Տարին սկսվեց Սամվել Կարապետյանի մահով: Սամվելն էն մարդն էր, որ մեր պատմությունը փաստավորված բերում էր մեր օրակարգ: Նա մեր ուժեղ անցյալի փաստագրությամբ էր զբաղվում, անցյալ, որն արդեն չկա, բայց Սամվելը վերադարձնում էր այն՝ գոնե հիշողությունների մակարդակով:

Որ հուշարձանագետ էր, որ մի ամբողջ ինստիտուտի գործ էր անում, որ անգիր գիտեր ողջ պատմական Հայաստանի քարն ու թուփը՝ դրա մասին չեմ ասում:

Սամվելին ճանաչել եմ 2001-2002 թվականներից սկսած: Վահե Սարգսյանի հետ միշտ տպավորված էինք դուրս գալիս իր հետ հանդիպումներից: Հետո սկսեցինք իր մասնակցությամբ կոնֆերանսներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ կազմակերպել: Էդպես անցան մեր ուսանողական տարիները:

Կարեն Վարդանյանն էն մարդն է, ով գաղափարախոսություն տվեց ՀՀ ՏՏ ոլորտին: Գաղափարախոսություն, որը գալիս էր 90-ականների անկախության ու ազատության պայքարից: Կարեն Վարդանյանի հետ ավելի ուշ եմ ծանոթացել, բայց միշտ լսել ու կարդացել եմ իր նյութերը: Նաև Կարեն Վարդանյանի խորհուրդներով ու ոգևորումով ստեղծեցինք Mantashov Entrepreneurs Union-ը:

Արտակ Մովսիսյանի հետ քիչ եմ շփվել, բայց կարդացել եմ իր գրքերը՝ Հայոց պատմության, թագուհիների ու գրերի մասին: Արտակ Մովսիսյանն էն քիչ պատմաբաններից է, ում վերհանած պատմությունը հպարտության զգացում էր տալիս մեզ՝ էթնիկ ծագման տեսանկյունից: Դա էլ շատերին դուր չէր գալիս:

Էս մարդիկ էլ չկան, բայց բարեբախտաբար կան իրենց գրքերը, ֆիլմերը, նյութերը, որոնք մենք պետք է շարունակենք ուսումնասիրել:

Կարեն Վարդանյանն ասում էր, որ երկիր պահելու համար մեզ միություններ են պետք՝ պատմաբանների միություն, հուշարձանագետների միություն, ազգագրագետների, գործարարների միություն և այլն: Իրական միություն, ոչ թե թղթի վրա, ձևական: Որ ինստիտուցիոնալ գործ արվի: Ինքը ՏՏ միությունն էր ստեղծել, որով ահռելի գործ արեց, իր օրինակով ցուցադրելով միության դերն ու նշանակությունը երկրի կայացման հարցում:

Սիրելի պատմաբաններ, սիրելի հուշարձանագետներ, սիրելի ազգագրագետներ…  ստեղծեք ձեր միությունները, միայն էդպես կարելի է ուժեղ երկիր կառուցել:

Էն, որ հայերը միասնական չեն կարող լինել, դա կեղծ օրակարգ է, որը հարմարեցրել են մեզ, մեր միավորումը բացառելու համար: Միասնական կարող ենք լինել, ուղղակի ճիշտ կազմակերպել է պետք:

Մենք մերը ստեղծել ենք՝ գործարարներինը, դուք էլ ձեր ոլորտում ստեղծեք ուժեղ միություններ:

Մեկնաբանություններում դնում եմ վերոնշյալների ալիքներն ու նյութերը, օգտագործենք ազատ օրերը Սամվել Կարապետյանին, Կարենին կամ Արտակին լսելով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031