Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սերունդը լավ գիտի խաղաղության արժեքը

Հունվար 02,2021 11:20

Եռաբլուր։ Ցավ, դառնացած իրականության հետ ապրող թաց աչքեր։ Այստեղ անգամ երեխաներն են գալիս` իրենց ծնողների հետ, խոնարհվելու մեծ եղբայրների հիշատակի առաջ։

-Մամա, Յուրին ո՞ւր ա․․․,-երեխան հարցնում է մորը։

-Յուրի՞ն․․․ էստեղ էր․․․ որտե՞ղ ա… Յուրի՛…

«Դառնացած սրտով անցնում էինք շիրիմից շիրիմ, ու չէինք էլ նկատել, որ Յուրին չկա։ Գլուխդ կորցնում ես, երբ չգիտես՝ այդքան մարդաշատ վայրում որ ուղղությամբ փնտրես երեխայիդ։ Այս կողմ, այն կողմ վազվզելուց հետո մի պահ կանգ առա ու մտածեցի․ «Յուրին գիտի մեր հեռախոսահամարները, ուրեմն հաստատ որևէ մեկին կասի՝ կզանգեն»։ Մտածելս ու անծանոթ համարից զանգ գալը մեկ եղավ․ արդեն գիտեի, որ Յուրիի համար են զանգել․

-Բարև ձեզ, Արփիի հե՞տ եմ խոսում․․․

-Այո ես եմ, իմ տղան ձեր հետ ա չէ՞․․․

-Հա, հա, հանգստացեք։ Ասեք որտեղ եք՝ բերեմ երեխուն․․․․

Մի քանի րոպե անց գրկել էի իմ ձագուկին ամուր-ամուր․․․»,-պատմում է Արփին` Յուրիի մայրը։

-Ո՞ւր էիր, Յուր․․․ Ի՞նչ էր եղել․․․,-հարցնում է որդուն։

-Կներես մամ․․,-ափսոսանքով ու մեղավորի նման պատասխանում է։

-Դու ինձ կներես, կյանքս, անուշադիր մամա ունես․․․ Կներես արևս․․․ Բայց ի՞նչ էիր անում, ո՞ւր գնացիր․․․

– Չէ, ուղղակի անուններն էի կարդում ու հաշվում էի՝ քանի տարեկան են, ու մեկ էլ տեսա՝ չկաք․․․

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ.գ. Այս սերունդը լավ գիտի խաղաղության արժեքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031