Դեկտեմբերի 28-ին Չեչնիայում ոստիկանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ինչպես հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը` հարձակմանը մասնակցությունը փաստող ապացույցներ ահաբեկչական խմբավորումը չի ներկայացրել։
Միջադեպը տեղի է ունեցել Գրոզնիում: Ըստ պաշտոնական վարկածի` Հասան և Հուսեյն Թիմուրզիև եղբայրները դանակով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա` փորձելով վերցնել նրանց ամրացված զենքը։ Հարձակման ընթացքում սպանվել է մեկ ոստիկան, նրա գործընկերը վնասվածքներ է ստացել, իսկ Թիմուրզիև եղբայրները ձերբակալության ընթացքում սպանվել են։