Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ավարտին է մոտենում 2020թ-ը՝ Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:
Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:
Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:
Կարդացեք նաև
Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից, պատասխանը մեկն է ՝միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:
Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա: Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուրաքանչյուրի ուղենիշները:
Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավորում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։ 2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝ հայի հոգու,ոգու և ազգային արժանապատվության վերագտման,ինչպես նաև ստի,կեղծիքի և նախանձի ձերբազատման տարի»: