Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում. Մխիթար Հայրապետյան

Դեկտեմբեր 31,2020 18:30

Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում առկա խնդիրները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող առերևույթ խախտումների վերաբերյալ քրեական գործերը՝ ս․ թ․ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կայացել էր հանդիպում աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ։

Հանդիպման արդյունքում գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրում։

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2020թ. հոկտեմբերի 14-ի թիվ 20-Ա, նոյեմբերի 4-ի թիվ 21-Ա և նոյեմբերի 9-ի թիվ 22-Ա հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է 2016-2019թթ. և 2020թ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատման ստուգում, որն ավարտվել է 2020թ. նոյեմբերի 24-ին։

Ստուգման արդյունքում արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին։

Որպես ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ վստահեցնել, որ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում՝ ոլորտի բարեփոխումների, զարգացման, արդիականացման և հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով։

Մխիթար Հայրապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031