ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամանորյա ուղերձ է հղել:
«2020-ը մեր պատմության ամենածանր տարիներից մեկն էր: Տարեսկզբին մենք հայտնվեցինք առողջապահական պատերազմում՝ պայքարելով կորոնավիրուսի դեմ, կտրվեց ֆիզիկական կապը աշխարհի, այդ թվում նաև՝ սփյուռքի հետ:
Փակ սահմաններով, սահմանափակ հնարավորություններով, սակայն քաջ գիտակցելով Հայաստան-սփյուռք կապը՝ մենք փորձեցինք ձեզ հնարավորինս մոտեցնել հայրենիքին, հայրենիքն էլ ինչ-որ չափով մոտեցնել ձեզ:
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն անդառնալի կորուստներ հասցրեց Հայաստան աշխարհին: Այսօր մեզնից յուրաքանչյուրն ապրում է իր ցավն ու կորուստը, սակայն մեր Հայրենիքն առավել քան երբևէ ունի մեր ուժի, սթափության, համախմբման, հոգածության և զավակի սիրո կարիքը: Համոզված եմ՝ հաջորդ տարի մենք բեկում կունենանք Հայաստան-սփյուռք հարաբերություններում:
Կարդացեք նաև
Վստահ եմ՝ հաջորդ տարին դառնալու է նախևառաջ սերտած դասերի հիման վրա հայրենաշինության և պետականաշինության տարի»: