Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստատվեց պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:
Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Հունաստանի սկզբունքային դիրքորոշումը և Արցախի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ