Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» համոզված է՝ 2021 թվականը պիտի դառնա նոր իշխանության ձևավորման տարի՝ միակ տեսլականով. վերակերտել Հայաստանը

Դեկտեմբեր 31,2020 15:10

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայաստան-Արցախ և ի սփյուռս աշխարհի, ավարտվում է Հայոց նորագույն պատմության ամենասև, կորստաբեր տարին: Մեր խորին վշտակցումն ու հուսաբեկության ամոքումն ենք հայտնում հազարավոր զոհերի ընտանիքներին, մեր սատարումն ու անդուլ ջանքերը փախստական դարձած մեր տասնյակ հազարավոր հայորդիներին նոր տուն կառուցելու, ավերվածը մոխիրներից բարձրացնելու սրբազան գործում:

Փակենք ահազարհուր սխալներով և բացթողումներով լեցուն հին տարին՝ դասեր քաղած, պատրանքներից ձերբազատված, իրականության հետ առերեսված ու ներկան ուղղելու ամուր բռունցք դարձած:

2021 թվականը պիտի դառնա հայոց պատմության հեղաբեկիչ վճռական նոր էջ՝ անմնացորդ հայրենանվեր աշխատանքի բոլոր սկզբունքային ոլորտներում: Ինքնախաբեությունը և ամբոխավարությունը այլևս հալածված պետք է լինեն Արցախից ու Հայաստանից, ինչպես նաև պառակտումն ու բաժանարարությունը, օտար խաղերը. փորձն ու արհեստավարժությունը, հայրենասիրությունը պիտի լինեն մեր միակ կողմնորոշիչները, զենքի ու զինվորի պաշտամունքով:

«Ժառանգությունը» համոզված է՝ 2021 թվականը պիտի դառնա նոր իշխանության ձևավորման տարի՝ միակ տեսլականով. վերակերտել Հայաստանը իբրև տարածաշրջանային քաղաքական, տնտեսական նորարարական արդյունավետ պետություն, իբրև ինքնիշխան միավոր, որը վերստին ունակ է ապահովելու իր տարածքային ամբողջականությունը՝ նոր հայտ ներկայացնելու հայկականության պաշտպանության հավերժ գործընթացում: 2021 թվականը պատասխանատու տարի է, պատրաստ լինենք և արժանի ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերներին՝ հանուն Հայաստան-Արցախի իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր զոհերի պայծառ հիշատակի, անհայտ կորածների հոգիների խաղաղության և գերյալների վերադարձի: 2021 թվականը բացառապես գործի և անծիր նվիրումի տարի է լինելու:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031