Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենը ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր. Սենոր Հասրաթյան

Դեկտեմբեր 31,2020 13:23

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր: Այդպես եղել է Սումգայիթյան ջարդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գոյամարտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո…

Սակայն այդ տխուր տարեմուտերից յուրաքանչյուրն ունի իրարից տարբերվող գույն ու բովանդակություն: Նախորդների պարագայում ես գիտեի, որ ողբերգությունների պատճառը մի դեպքում բնական արհավիրքի դեմ անզորությունն էր, իսկ մյուս դեպքում ազգային ինքնությունը վերականգնելու համար ծավալված անհավասար պայքարը…

Բայց ահա 2020թ. սեպտեմբերյան խայտառակության պարագայում տարեմուտի տխրությանս պատճառը լրիվությամբ այլ է: Այս անգամ այն չունի ոչ գույն, ոչ բովանդակություն…

Մենք, պարզապես, ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր…

Կներեք, բայց այս տարեմուտն ինձ համար կա ու մնալու է օտար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031