Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:
«Լիահույս եմ, որ 2021 թվականին ականատես կլինենք մեր երկկողմ կապերի էլ ավելի ընդլայնմանը՝ մեր բարեկամության ու համագործակցության ոգուն համահունչ, որով նշանավորվել են մեր հարաբերությունները երկար տասնամյակներ ի վեր՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է Եգիպտոսի նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ