Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հաստատ տալիս են, մեր անելիքը իմանանք»․ քարահունջցիներ

Դեկտեմբեր 31,2020 10:50

«Էսօր էլ զարթնեցինք, հլա գյուղը մերն ա, թորքերը իրովում չըն»,–կես կատակ-կես լուրջ Aravot.am–ի հետ հեռախոսազրույցում նշեց քարահունջցի Արթուրը։

Վերջինիս խոսքով, մի քանի օր է՝ ինչ անորոշության մեջ են։ «Չգիտենք, ոնց ա լինելու։ Հունց որ վախելիս նին, չեն կյալիս ասում՝ էսքանը իրանցն ա, որ մենք էլ մեր անելիքը իմանանք։ Պետք ա՝ կռվիք հետ բերենք»,–ասում է Արթուրը։

Քարահունջցիների խոսքով, գյուղում գտնվող ՀԷԿ–ի սեփականատիրոջն ասել են, որ ժամանակավորապես չաշխատեցնի, հնարավոր է՝ տարածքների սահմանորոշումից հետո ՀԷԿ–ը գտնվի թշնամու տարածքում։

Թե որ թվականի քարտեզներով են շարժվում՝ քարահունջցիները տեղյակ չեն։ Նրանց խոսքով՝ վիճարկելի տարածքը, որ իրենք «Յորլու բաղեր» են անվանում, «նաբուց (շատ վաղուց–Ա․Դ․) թվից քարահունջցիների տարածքն է եղել»:

Ի դեպ, Քարահունջի վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։ «Գյուղի ինքնապաշտպանական ջոկատը ամեն դեպքում կազմ–պատրաստ է»,–ասաց նա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031