Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեդիա պաշտպան»-ն ամփոփում է տարին

Դեկտեմբեր 30,2020 23:45

2020-ը ողբերգական տարի էր։ Սկզբում համաճարակը, հետո պատերազմը տարան շուրջ 8,5 հազար կյանքեր։ Հայրենիքից կորցրինք հսկայական տարածքներ։ Ապիկար կառավարման ու դավաճանական քայլերի պատճառով` կանգնած ենք պետականության կորստի եզրին։

Բնական է, որ այս ամենը իրենց մաշկի վրա զգացել են լրատվամիջոցները։ Տարվա ընթացքում շարունակվում էին լրատվամիջոցների վրա իշխանությունների կողմից մշակված պատժամիջոցները եւ ճնշումները․ ֆեյքերի ու զոմբիների հրահանգավորված ու թիրախավորված հարձակումներ, վիրավորանքներ իշխանավորների կողմից, անհիմն դատական քաշքշուկներ, խոշորածավալ տուգանքներ, լրագրողների ծեծ ու ձերբակալություն։

COVID-19-ի համաճարակի ժամանակ ազատ խոսքի դեմ իշխանությունները հնարեցին դաժանագույն օրենքներ, որոնք իբր թե միտված էին համաճարակը կանխելուն, բայց իրականում ընդդիմախոսներին լռեցնելու համար էին՝ սկսած քաղաքացիների հեռախոսները գաղտնալսելուց մինչեւ լրատվամիջոցների հանդեպ քրեական գործեր «թխելն» ու այցելությունները։ Իսկ համաճարակը շարունակում էր մոլեգնել, քանի որ իշխանությունները վարակի դեմ պայքարի փոխարեն՝ շարունակում էին ստեր մոգոնել։ Ի դեպ, այս օրենքներից շատերը դեռ չեն չեղարկվել։

Հետո եկավ պատերազմը։ Պատերազմի ժամանակ իշխանությունները պարտադրեցին լսել արծրունյան կեղծիքը՝ մինչ մենք զոհեր ու տարածքներ էինք տալիս։ Ազատ խոսքի հանդեպ համաճարակի ժամանակ փորձարկված ճնշման միջոցները ավելի կատարելագործվեցին։ Իսկ ճշմարտության մասին անգամ ակնարկողներին սպասում էին դաժանագույն տուգանքներ։ Հետո հանկարծ իմացանք, որ խայտառակ կապիտուլյացիա ենք կրել, եւ պարզ էր, որ դրա պատճառը նաեւ լրատվամիջոցներին լռեցնել էր։
«Մեդիա պաշտպանը» այս ողջ տարվա ընթացքում փորձել է բարձրաձայնել լրատվամիջոցների ու ազատ խոսքի հանդեպ ճնշումների մասին, ունեցել ենք որոշ հաջողություններ։ Աշխատանքի մանրամասն հաշվետվությունը տրվում է կից։

Գո՞հ ենք արդյոք մեր աշխատանքից․ իհարկե՝ ոչ։ Եթե այդ մանրամասն աշխատանքի արդյունքում, այնուամենայնիվ, ունեցել ենք շուրջ 3,5 հազար համաճարակի զոհ, շուրջ 5 հազար զոհ պատերազմի ժամանակ, հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, չգիտենք անգամ գերիների ու անհայտ կորածների թիվը, զիջել ենք հսկայական տարածքներ, թշնամուն ենք տվել մեր ազգային հարստության կարեւոր մասը, ու այդ ամենի արդյունքում ոչ թե անվտանգություն ենք ստացել, այլ շարունակվող պատերազմ, ապա նշանակում է, որ լավ չենք լուսաբանել խնդիրները, բավականաչափ բարձր չենք գոռացել, որ երկիր ենք կորցնում, որ սերունդ է զոհվում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է իր ամփոփիչ զեկույցը, որում տեղ են գտել 2020 թվականի ընթացքում մամուլի նկատմամբ տեղի ունեցած ճնշումները՝ ժամանակագրական հաջորդականությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031