Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը»

Դեկտեմբեր 30,2020 21:56

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի Ֆեյսբուքյան գրառումը.

Հարգելի ընկերներ,
Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմիս նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Իմ պաշտոնավարման երկամյա ճանապարհին հասցրել ենք մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք բխում են մեր երկրի իրական կարիքներից և առաջարկում համակարգային լուծումներ։ Հավատացած եմ, որ այսօրինակ ծրագրերով է հնարավոր միայն լուծել կոնկրետ խնդիրներ և քայլել ժամանակին համահունչ: Սա հնարավոր է դարձել մասնագիտական ու մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդկանց նվիրվածության ու ջանքերի համախմբման շնորհիվ:

Այսօր այդ ճանապարհն ընդհատվում է: Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով։ Լիովին ըմբռնելով օրվա հրամայականները՝ համոզված եմ, որ չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել ապագայի հետ կապող օրակարգերից և զարգացման ծրագրերից, որոնք մեր երկարաժամկետ անվտանգության երաշխիքներից են։

Այո՜, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես հայ՝ ունեմ նաև սկզբունքային անհամաձայնություններ մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ։ Դեռևս նոյեմբերի 16-ին, ի արձագանք ստեղծված իրավիճակի, հանդես եմ եկել հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանրագույն օրերը, որ ապրեցինք այս տարի ու դեռ շարունակում ենք ապրել, ընդգծեցին մեր երկրի բացերը, կառավարման թերությունները, վերհանեցին տարիներով կուտակված խնդիրները։ Ցավո՜ք, մեր սխալների ու բացթողումների համար չափազանց թանկ վճարեցինք:
Հանուն հերոսաբար ընկածների, հանուն մեր սգավոր մայրերի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ազգի ու ապագայի՝ մենք պետք է ապրենք ու կառուցենք բարձր դիմադրողականություն ունեցող կենսունակ պետություն:
Հիմա, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ծնկած վիճակից ելնել՝ զարկ տալով մեր գիտական ու կրթական ներուժին՝ ապավինելով տեղեկատվական ու տեխնոլոգիական առաջընթացին, ու ամենակարևորը՝ ապավինելով մեր համախմբման ներուժին: Սա է մեր երեխաներին ամուր Հայրենիք ժառանգելու միակ ուղին: Լիահույս եմ, որ գաղափարակիցներով կկարողանանք կյանքի կոչել այն:
Սիրով,
Հովհաննես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031