WarGonzo տեղեկատվական նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ԱՀ մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև պատերազմի հետևանքով տարհանված և Ստեփանակերտի հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավորապես ապաստանած շուրջ 3000 երեխաներ ամանորյա նվերներ են ստացել։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նվերները Ստեփանակերտում բնակվող երեխաներին բաժանելու համար Սեմյոն Պեգովը ռոք երգչուհի Յուլյա Չիչերինայի և ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հետ, այցելել է «Հայ ավետարանչական ընկերության», «Սոսե» և «Տունտունիկ» մանկապարտեզներ։
Արամ Հարությունյանն ասել է, որ ծրագրին աջակցել են Ռուսաստանի Դաշնության հայկական համայնքի ներկայացուցիչներ Հովհաննես Հովսեփյանը, Հարություն Արմալյանը, Էդգար Արամյանը, Արամ Գաբրիելյանը, Կարեն Գիլոյանը և Գարիկ Կիրակոսյանը։ «Ս. Պեգովն իր պատրաստակամությունն է հայտնել Արցախում այլ ծրագրեր իրականացնելու գործում ևս։
Կարդացեք նաև
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: