Ուկրաինայի գրողների ազգային միությունը իր հրատարակչություններում որոշել է դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների տպագրությունները,որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են հանդես գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»:
«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստին որոշում է կատարվել Միության հրատարակչություններում դադարեցնել այն երկրների գրողների հրապարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկություններում դեմ են հանդես գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սև ցուցակում հայտնված երկրների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Զիմբաբվեն, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Սուդանը, Սերբիան և այլ երկրներ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ