Դեկտեմբերի 28-ին Իջևանում դանակահարության միջադեպ է գրանցվել։
Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկությունների՝ դեկտեմբերի 28-ին, 11։45-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի բնակիչներ 32-ամյա Արման Մանուկյանի և 53-ամյա Կարեն Ղալումյանի միջև։
Ըստ նախնական տեղեկության՝ Ղալումյանը վեճի ընթացքում քարով հարվածել է Մանուկյանի գլխին, իսկ վերջինս փայտով հարվածել է Ղալումյանին, որից հետո դանակով հարված հասցրել նրա ձեռքին։
Aravot.am -ի հետ զրույցում Իջևանի ոստիկանության հերթապահ բաժնից տեղեկացրեցին, որ դանակով հարվածող Արման Մանուկյանը տեղափոխվել է հոգեբուժարան, քանի որ վերջինս ունի հոգեկան խնդիրներ և մինչ այս բուժում էր ստանում հոգեբուժարանում ու նոր էր դուրս գրվել այնտեղից։ Ոստիկանության փոխանցմամբ՝ Մանուկյանը, մինչ այս դեպքը, մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ոչ մի գործողություն չէր կատարել։
Կարդացեք նաև
Ոստիկանության վստահեցմամբ՝ տուժող Ղալումյանը ստացել է բժշկական օգնություն, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Սաթենիկ Հովսեփյան