«Որքան դաժան, նույնքան էլ ուսանելի»:
Նախամանորյա զրույցի ընթացքում հենց այսպես անցնող՝ 2020 թվականը բնութագրեց «Հայաստանի մտավոր սեփականության ասոցիացիայի նախագահ Գագիկ Մանասյանը:
Անդրադառնալով 2020-ի դասերին ու գալիք տարվա անելիքներին,Մանասյանն առավել նպատակահարմար համարեց մեր ընթերցողներին փոխանցել գործընկերոջ՝ «Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչ-ուղերձը, որն էլ ներկայացնում ենք ստորև:
Կարդացեք նաև
Հայրենակիցներ,
Ձեզ դիմելու պատճառը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված վաակումն ու՝ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությանն ուղեկցող, մեր ժողովրդին պաշարած անելանելիության զգացողությունն է, Ձեզնից ունեցած ակնկալիքը՝ հանրության ստվար հատվածի կողմից դրսևորվելիք սթափ գիտակցությունն ու՝ շուտափույթ «կազդուրման» հասնելու անիրատեսական փափագի և հերթական «փրկչին» ապավինելու դասական դարձած մոլորության մեկընդմիշտ մերժումը:
Հայտնի զարգացումներից հետո մեր երկիրը վերստին հայտնվել է հայրենազրկության վտանգի առջև: Վտանգ, որն առավել քան երբևէ, իրական է: Բառի ուղղակի իմաստով կանգնած է Հայաստան պետության հետագա գոյության հարցը:
Աշխարհին պատուհասած «Covid-19»-ը համավարակի դեմ պայքարող Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի անմիջական օժանդակությամբ սկսված, հազարավոր հայորդիների կյանք խլած դժնդակ պատերազմում: Պատերազմ, որը լակմուսի թղթի դերակատարություն ունեցավ ու ի դերև հանեց հայությանը բնորոշ, նրան մշտապես ուղեկցած մի շարք հիվանդություններ, որոնցից առաջնայինը թերևս՝ չհիմնավորված «ինքնավստահությունն» ու այլոց ապավինելու արատավոր փորձն է, խուճապ սերմանող անկազմակերպվածությունն ու փրկվել կարողանալու փոխարեն փրկիչ փնտրելու դարավոր մոլուցքը: Պատճառահետևանքային կապի անժխտելիության, վերջին երեսնամյակի ընթացքում երկիրը հոշոտած բորենիների, ու «թավիշյան» պրոֆանության մասին շատ է խոսվել: Քավության նոխազ փնտրելու արատավոր պրակտիկան այժմ էլ շարունակվում է: Խիստ ակներև է նաև, որ սև-սպիտակ, նախկին ու ներկա որակումները էլ ավելի են խորացնում հանրության շրջանում խորացող փոխատելության մթնոլորտը:
Պատերազմը, որում մենք պարտվեցինք, անվանեց իրերն իրենց անուններով, ցուցանեց, որ երկրում բառի ուղղակի իմաստով անիշխանություն է, երկիրը կաթվածահար է եղել, ժողովուրդը մնացել է անգլուխ, անվարչապետ, երբեմնի ամենակարող «արքաների» «մերկության» պայմաններում: Եթե ասվածին հավելենք նաև աշխարհաքաղաքական լրջագույն զարգացումները, ֆինանսատնտեսական նախկին համակարգի փլուզման մեկնարկն ու սրանով պայմանավորված պատերազմական զարգացումների ակնառու վտանգը, պահի լրջությունն առավել շոշափելի կդառնա: Հայաստանի մտավոր սեփականության ասոցիացիան մերժում է ռևանշիզմի սքողված ուզած դրսևորում, «անփորձ քահանային» ծանոթ «սատանայով» փոխարինելու անհեռանկար ուղին՝ համարելով, որ ընտրական ինստիտուտը հիմնավորապես պախարակել ու սպառել է իրեն: Ասոցիացիայի անդամներն այն համոզմանն են, որ Հայաստանում հարկ է ստեղծել աշխարհասփյուռ հայերից (11-12) բաղկացած Արդարության խորհուրդ, որի կայացրած վճիռները կլինեն անվիճարկելի՝ պարտադիր բոլորի համար:
Աշխարհասփյուռ հայերի կողմից ստեղծվելիք խորհուրդն առաջնորդվելու է Աստծո պատվիրաններով, որոնք խարսխված կլինեն արդարության հենքի վրա, ի տարբերություն Սահմանադրության և օրենքների, որոնց կամայական կիրառումը իսկական պատուհաս են դարձել մարդկության համար: «Չկա չարիք,առանց բարիքի» ձայնում է ժողովրդական իմաստնությունը: Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ արժեքային համակարգի սահմանումը, վերագնահատումն ու վերաժեվորումը՝ զինական արսենալի արդիականացումից ու մարտունակ բանակ ունենալուց առավել՝ առաջնային կարևորություն են ստանում: Ի դեմս հայ հասարակության մտածող հատվածի՝ հանրությունը պարտավոր է գտնել « Ինչու հայերին վերջին երկու հազար տարում այդպես էլ չի հաջողվում պետություն ստեղծել» թնջուկի պատասխանը:
Ինչն է բնականոն զարգացման փոխարեն ներսում և դրսում անվերջ մեղավորներ ու թշնամիներ փնտրելու պատճառը: Ի վերջո, որն է համընդունելի ու ընդօրինակելի երկիր դառնալու բանալին: Մենք պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով խոսել ու խոսում ենք մեր առանձնաշնորհյալության, մեր «արժանիքներին» վայել պետություն ունենալու թաքնված երազանքի մասին, այդպես էլ չպատասխանելով՝ «Կարող ենք արդյոք տիեզերական հանդուրժողականության տրամաբանության շրջանակներում ստեղծել այնպիսի երկիր, որը հավասարապես իրենցը կհամարեն նաև այլազգիները: Երկիր, որի լինելիության առհավատչյան կդառնա համակեցության խորհուրդը:
Սրա գիտակցումը կարող է մեզ՝ հայերիս զերծ պահել վերացման վտանգներ պարունակող բազմապիսի փորձություններից: Փորձություններ, որոնք իրական են դառնում հոգևոր-մշակութային կապերի խզման ու նախկին՝ աշխարհում տեղատվություն արձանագրող ֆինանսաբանկային համակարգի և գնալով առարկայացող տնտեսական կոլապսի պայմաններում:
Աստված բոլորիս պահապան:
Աշխատենք ուղերծին շունչ տանք: Մեր 28 տարվա ագահությունը և չգիտակցված աշխատելաոճը հանգեցրեց այս իրավիճակին: Ի՞նչպես այս 28 տարվա թալանչիներին բացատրել,որ սկզբից երկրի բյուջեն է՛ հետո ձեր գրպանը, իսկ մարդը գերագույն արժեքն է: Ասեմ՛ էս չքմեղացողներին կբացատրվի, թե ինչ է արդարությունը և այն համատեղելով բացահայտումներին զուգահեռ կունենանք հզոր, խաղաղ երկիր: Ժողովրդին կոտորելով՛ հացի խնդրի առաջ կանգնեցնելով, հարևանից պարտք անելով 28 տարի: Ես վստահ եմ, որ ուղերծը բոլորին հասկանալի է: