Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում

Դեկտեմբեր 30,2020 18:44

2020 թվականի դեկտեմբերի 30֊ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում։

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողություններ մաղթել Արման Դիլանյանին իր պաշտոնավարման ընթացքում։

Սահմանադրական դատարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031