Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը Գագիկ Մակարյանի հետ քննարկել են երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը

Դեկտեմբեր 30,2020 18:22

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:

Քննարկվել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը, մատնանշվել են դրա հիմնական պատճառները, երկրի առջև ծառացած առաջնային մարտահրավերները:

Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի ուղղությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների համատեղ քննարկումները շարունակելու շուրջ:

Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունել...

Posted by Հայրենիքի փրկության շարժում on 2020 թ. դեկտեմբերի 30, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031