Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի ձեռքում պիտի լինի զենքը՝ պայքարի պատրաստ լինելու եւ մեր կառուցածը պաշտպանելու համար․ Սյունիքի մարզպետ

Դեկտեմբեր 30,2020 15:21

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը տարեմուտի ուղերձով դիմել է սյունեցիներին։

«Սիրելի՛ սյունեցիներ․անցնող դժվարագույն տարվա ավարտին, բնականաբար, ավանդական Ամանորի շնորհավորանքները չեմ կարող հղել ձեզ, կորցրել ենք մեր հայրենիքի թանկ զավակներին, հողը վիրավոր է, մեր բազմաթիվ հայրենակիցների աչքերը թաց են, շատերի աչքը դեռ ճամփին է՝ սպասումի տագնապով ։

Եվ 2020 թվականը ճանապարհելիս՝ նախ իմ խոնարհումն եմ փոխանցում մեր զոհված հայորդիների հիշատակին, հավե՛րժ փառք նրանց, ուժ, համբերատարություն ու սփոփանք՝ նրանց ընտանիքներին․․․

Մեր վիրավոր ու առողջությունը վնասած քաջերին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ հնարավորինս արագ վերադարձ բնականոն կյանք։

Բոլորիս պարտքն է ապրել ու աշխատել վերոնշյալ խմբերի ընտանիքների հանդեպ մշտական պարտքի զգացումով ու անել ամեն հնարավորը նրանց ցավը մեղմելու, խնդիրները լուծելու համար։

Երկրապահ կամավորականներին ու հայրենիքի համար զենք վերցրած մյուս բոլոր կամավորական խմբերի անդամներին իմ շնորհակալությունն եմ հայտնում, մեր ժամկետային զինծառայողները, պահեստազորայիններն իրենց թիկունքն ամուր են զգացել ձեր շնորհիվ, ու վստահ եմ՝ այսուհետ եւս ձեզ նման նվիրյալներով ենք ամուր լինելու։

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ ռազմական գործողությունների ընթացքում ու դրանից հետո հայրենիքին օգնության ձեռք մեկնած բոլոր բարեգործներին, յուրաքանչյուրին, ով աջակցել է պաշտպանական, սոցիալական ու այլ խնդիրների լուծմանը։

Հարգելի՛ սյունեցիներ, որքան էլ դժվար լինի, գալիք 2021-ին պիտի ձգտենք ամենօրյա աշխատանք տանել մեր մեջքը շտկելու համար, մեր սահմաններն ամրացնելու համար, իսկ այդ ճանապարհին ամենաառաջնայինը մեր միասնականությունն է՝ հանուն մեկ նպատակի՝ հայրենիքի հզորացման։

Մեր բոլորի մի ձեռքում պետք է լինեն մուրճը, արորը, գրիչը, վրձինը, գիրքը եւ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ժամանակակից երկիր կառուցելու համար, իսկ մյուսում՝ զենքը՝ պայքարի պատրաստ լինելու եւ մեր կառուցածը պաշտպանելու համար։

Ցանկանում եմ, որ անցյալում մնան ծանրագույն 2020թ-ի դժվարություններն, ու Նոր տարին բոլորիս բերի նոր հավատ ու հնարավորություններ՝ մեր պետականությունը ամրացնելու, հզորանալու, նոր հույսերով ու վճռականությամբ առաջ շարժվելու եւ հաղթանակներ կերտելու համար։

Բարի՛ եւ անկորուստ Ամանոր ու Սուրբ Ծնունդ, խաղաղություն՝ մեր հայրենիքին, արեւշատություն՝ բոլորիդ օջախներին եւ հանդուրժողականություն՝ միմյանց հանդեպ․․․»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031