Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կտա Ամանորի նախօրեին

Դեկտեմբեր 30,2020 15:00

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում:

Հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել անհրաժեշտ և ցանկալի ապրանքներ՝ կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, շինանյութ, խաղալիքներ, ավտոպահեստամասեր, անմիջապես խանութում, ինչպես նաև ձեռք բերել տուրիստական փաթեթներ և ավիատոմսեր տուրիստական ​​գործակալություններից՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության: Վարկը տրամադրվում է տեղում՝ հաշված րոպեների ընթացքում:

Վարկ ստանալու համար հաճախորդին բավարար է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Դեկտեմբերի 31-ին ապառիկ գնումներ կատարելու հնարավորությունը տարածվում է ինչպես ցանցային խոշոր գործընկեր կազմակերպությունների, այնպես էլ առանձին խանութների վրա, որոնք համագործակցում են Բանկի հետ:

Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերի աշխատանքային ժամերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ անմիջապես նախընտրած խանութ-սրահ:

Օգտվե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ սպասարկումից: Թույլ տվեք Ձեզ կատարել անհրաժեշտ գնումը կամ ձեռք բերել Ձեր մտերիմների ամանորյա նվերները հիմա՝ վճարելով դրանց համար հաջորդող ամիսների ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ ՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031