Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Առնվազն միամտություն է կարծելը, որ Բայդենի վարչակազմը հենց եկավ, բան ու գործ թողնելու է և լծվի Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Իրենք էլ լուրջ ճգնաժամի մեջ են, իրենց էլ փող է պետք:
1.Նախ հաջորդ տարվա բյուջեն Թրամփի բյուջեն է, որով Հայաստանին նախատեսված է տրամադրել 16,6 մլն դոլար:
2.Այո, չի բացառվում, որ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրվի՝ ասենք Կովիդի դեմ պայքարի նպատակով, ինչպես արվեց այս տարի հարյուրավոր երկրների համար:
Կարդացեք նաև
3.Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Արցախին և ՀՀ-ին տրամադրվող օգնության ծավալների մեծացման համար: Չի բացառվում, որ հետպատերազմյան փուլում որոշակի մարդասիրական աջակցություն ստանանք: Բայց սա բացառապես վերաբերում է Հայ Դատի աշխատանքին, այլ ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունքին: Ակնհայտ է, որ սա նրանց աշխատանքի արդյունքն է լինելու, ոչ թե մեր իշխանությունների նկատմամբ Բայդենի «սիրո»:
4.Չմոռանանք նաև, որ ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
5.Չմոռանանք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:
Նորից կրկնեմ: Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ: