Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլը ասում ա, կգա ժամանակը ու բոլոր հարցերի պատասխանը կտան։ Ժամանակը եկել ա՝ պատասխանեք։
1.Ոնց ստացվե՞ց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են ու ադրբեջանցիները կարողանում են քաղաք մտնել ու դուրս գալ խաղաղապահների օգնությամբ, բայց Շուշին հանձնվեց:
2.Ոնց ստացվե՞ց, որ Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն «տակտիկական նահանջից» հետո հերոսացվեց ու հիմա ԱԻՆ նախարարի պաշտոնում է:
Կարդացեք նաև
3.Ոնց ստացվե՞ց, որ մեր շրջանների հանձնման ժամանակացույցը հստակ նշված ա, իսկ գերիների վերադարձինը՝ ոչ։
4.Ոնց ստացվե՞ց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանում:
5.Ո՞նց ստացվեց, որ պատերազմի ավարտից գրեթե 2 ամիս անց մենք տենց էլ չտեսանք հաշվետվություն, ուր է նյութական ու ֆինանսական օգնությունը մասնավորների կողմից ուղարկված։
6.Եվ ամենակարևորը՝ ոնց ստացվե՞ց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից։
Այս հարցերին պատասխանեք հանրությանը, մյուս խմբաքանակը տամ։