2020 թվականը բարդագույն տարի էր՝ լի արհավիրքներով և դժվարին խոչընդոտներով։ Համավարակի մարտահրավերները դեռ չհաղթահարած` բոլորս կանգնեցինք նոր, ավելի սարսափելի ողբերգության՝ պատերազմի առջև։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր ուժերի ներածին չափով փորձել է կիսել հայրենիքին բաժին ընկած խնդիրներն ու ցավերը։
Մասնավորապես.
- «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերին Հայաստան ժամանեցին եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնեցին Արցախ՝ սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։
- Ապահովվեց շուրջ 30 պրոհայկական հրապարակում 16 լրատվական հարթակներում, ինչպիսիք են՝ «CNN Greece», «El Periódico», «Ouest-France», «RSI» – Շվեյցարիայի հեռուստառադիոընկերություն և այլն։
- «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրների անունից պատերազմի օրերին 50 մլն ՀՀ դրամ աջակցություն ուղղվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Ավելին, «Գալաքսիի» կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանականության համար հավաքեցին մոտ 20 միլիոն ՀՀ դրամ իրենց աշխատավարձից, ինչը «Գալաքսիի» հիմնադիրների կողմից կրկնապատկվեց. այսպիսով, 40 միլիոն ՀՀ դրամ նույնպես փոխանցվեց հիմնադրամին։
- Ջանքեր ներդրվեցին նաև արցախցի ընտանիքներին կացարաններով ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես, շուրջ երկու ամիս 110 հոգու համար ապահովվեց կացություն՝ ներառյալ հոգալով նրանց սոցիալական կարիքները։
- Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունն իրականացրեց անխափան կապի ապահովում, կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների տեխնիկական աջակցության համալիր աշխատանքներ։
Ցավոք, «Գալաքսի» ընկերությունների խմբում կան նաև կորուստներ, հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհեցին նաև ընկերության աշխատակիցներից.
հավե՛րժ փառք և խոնարհում մեր հերոսներին։
Կարդացեք նաև
Գիտակցումով, որ անկախ մեզ՝ բոլորիս համակած ցավից, մեր մանուկները, պետք է զգան Ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը, Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան Ամանորյա նվերները։
«Գալաքսի» ընկերությունների խումբը համոզմունք ունի, որ բոլոր խնդիրները հաղթահարելի են, եթե կա միասնական, պրոֆեսիոնալ և նվիրված թիմ։ Այնպես որ 2021 թվական «Գալաքսին» մուտք է գործում նոր, լավագույն ձեռքբերումների սպասումով։