Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային վճարումները՝ էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ-ը փորձնական ծրագիր է գործարկել

Դեկտեմբեր 30,2020 12:53

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները: Կոմիտեն մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգի «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, բանկ հաճախելու փոխարեն, նոր համակարգի շնորհիվ այժմ իրենց գրասենյակներից կարող են առցանց հարթակում ֆինանսական պարտավորությունները կատարել բանկային քարտով վճարման միջոցով: Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները:

Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված  հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից գործողությունները շարունակելու հիմք է հանդիսանում: Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը:

Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու առումով: Փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո նոր համակարգը կգործարկվի ամբողջությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031