Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք հումանիտար ձեռնարկներ

Դեկտեմբեր 30,2020 12:10

ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում համակարգող հանձնախումբը՝ ատենապետությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, օրերս արդեն ձեռնամուխ է եղել մի շարք հունամիտար ձեռնարկների իրականացմանը։ 

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով Արարատյան հայրապետական թեմի Արարատի հոգևոր տեսչությունում,  Շիրակի, Գուգարքի և Արմավիրի թեմերում պարենային սննդի և հիգիենիկ պարագաների աջակցություն է ցուցաբերվել Արցախից տեղահանված 205 ընտանիքի։ Աջակցությունը կտրամադրվի առաջիկա չորս ամիսներին և կընդգրկի նաև Հայաստանում ապաստանած այս ընտանիքների կոմունալ վարձերի վճարումը։ 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից կիրականացվի 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ԱՄՆ դոլարի մեկ այլ ծրագիր, որի շրջանակներում հայաստանյան թեմերում և Արցախի թեմում հոգևոր հովիվների կողմից նվերներ կբաշխվեն Արցախից տեղահանված ընտանիքների, ինչպես նաև զոհված և վիրավոր զինծառայողներիանհայտ կորած կամ գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների 18 000 երեխայի։ 

Ծրագրին օժանդակելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխարհասփյուռ թեմերից ստացվել են մի շարք նվիրատվություններ։ 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից փոխանցվել է 7350000 (յոթ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ռուբլի գումարԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից՝ 50000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից՝ 52750 (հիսուն երկու հազար յոթ հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար, Կանադայի հայոց թեմից՝ 50000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 33000 (երեսուն երեք հազար) ԱՄՆ դոլար և Գերմանիայի հայոց թեմից՝ 15000 (տասնհինգ հազար) եվրո գումար։ 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031