Լրահոս
Օրվա լրահոսը

2021 թ․-ի հունվարի 1-ից Ռուսաստանի տարածքում կգործի առանց մակնշման ապրանքների ներկրման արգելքը․ ՊԵԿ-ը ներկայացնում է ապրանքների մակնշման ուղեցույցը

Դեկտեմբեր 30,2020 11:50

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության տարածքում կգործի առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ից ՌԴ տարածքում գործում է նաև առանց մակնշման կոշկեղենի արգելք։

Արտադրողների և արտահանողների համար ներկայացվում է այդ ապրանքների մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցը։

Ի՞նչ է մակնշման համակարգը և ինչպե՞ս է այն աշխատում

Մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումը և շրջանառության ողջ ընթացքի վերահսկումը՝ արտադրությունից մինչև մանրածախ վաճառք: Համակարգը պահպանում է ապրանքի հետ կապված բոլոր գործառնությունների՝ արտադրության և ներմուծման, վաճառքի տարածքում տեղաբաշխման, իրացման, և շրջանառությունից հանելու մասին բոլոր տվյալները:

Ապրանքը մակնշվում է արտադրողի կամ ներմուծողի կողմից՝ պատվիրելով թվային DataMatrix ձևաչափի ծածկագրեր Ռուսաստանի Դաշնության «Честный ЗНАК» համակարգում: Ծածկագրեր անհրաժեշտ է պահանջել նախապես` նախքան ապրանքների արտահանումը կամ ներմուծումը:

Ծածկագրերը պետք է փակցվեն արտահանվող ապրանքի վրա` նախքան սահմանը հատելը: Սա նշանակում է, որ ապրանքը պետք է մակնշվի նախքան օրինական սահմանը հատելը:

Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա իր նույնականացման համարը (նույնացուցիչ):

Մատակարարման ողջ ընթացքում ամեն ապրանքի համար յուրաքանչյուր գործողություն գրանցվում է մակնշման համակարգում ՝ ըստ զույգի նույնացուցիչի:

Երբ ապրանքը վաճառվում է սպառողին, այդ ապրանքի նույնացուցիչը դուրս է հանվում համակարգից:

Յուրաքանչյուր նույնացուցիչի գոյատևումը փակ է. Այն սկսվում է արտադրության փուլում և ավարտվում է իրականացման արդյունքում, ուստի այդ ընթացքում փոխել նույնացուցիչը անհնար է:

DataMatrix ձևաչափի մակնշում

Որպես մակնշման ծածկագիր ընտրվել է GS1 DataMatrix (օրինակը` ձախ կողմում)

DataMatrix – ը հավելյալ տվյալներով շտրիխ կոդ է. Այն կատարելապես ընթեռնելի է նույնիսկ այն դեպքում, երբ լինում է մասամբ վնասված: DataMatrix-ը կոմպակտ է և քիչ տեղ է զբաղեցնում փաթեթի վրա։ DataMatrix-ի օգնությամբ կարելի է կոդավորել մեծ քանակությամբ ինֆորմացիա:

Մակնշման ծածկագիրը ներառում է GTIN-ը, ապրանքի սերիական համարը և ստուգման ծածկագիրը:

GTIN (Global Trade Item Number) – 14 թվանշանային մակնշման ծածկագիր է, որը մշակվել է GS1 ասոցիացիայի կողմից: Սա իրենից ներկայացնում է վաճառողի ծածկագրի էլեկտրոնային տարբերակը և ուղեկցվում է մի շարք հատկանիշներով, որոնք արտադրողը պետք է պատրաստի ապրանքը բնութագրելու համար:

Անհատական ​​սերիական համարը – 13 նիշանոց թվային կամ այբբենական և թվային հաջորդականություն է և կարող է գեներացվել շրջանառության մասնակցի հաշվառման համակարգի միջոցով: Այն հատկացվում է յուրաքանչյուր ապրանքի համար և GTIN- ի հետ միասին ծառայում է որպես ապրանքի եզակի նույնացուցիչ:

Ստուգման ծածկագիրը (գաղտնագրման հաջորդականությունը կամ ծպտյալ պոչը) – յուրաքանչյուր DataMatrix- ի համար «էլեկտրոնային ստորագրություն» է, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքի իրացումը դրամարկղի միջոցով: Այն գեներացնում է մակնշման համակարգի օպերատորը՝ ծածկագրման տեխնոլոգիաների հիման վրա: Իր օգնությամբ ստուգվում է ծածկագիրի օրինականությունը:

Ինչպե ՞ս մակնշել ապրանքը ներմուծողի միջոցով

Արտահանողը ստանում է GTIN-ը GS1 Հայաստանի ներկայացուցչությունում: Հրահանգներին ծանոթացեք այստեղ:

Ներմուծողը գրանցվում է ՌԴ «Честный знак» համակարգում (հրահանգներին ծանոթացեք այստեղ:

Ապրանքը ներմուծողի մանրամասն հրահանգները հասանելի են մակնշման և ապրանքի շրջանառության վերահսկման պետական «Честный ЗНАК» ​​համակարգի պաշտոնական կայքում։

Ներմուծողը ներմուծվող ապրանքների համար հայտեր է ներկայացնում մակնշման ծածկագրերի (DataMatrix) գեներացման համար։

Մակնշման ծածկագրերը ստանալուց հետո ներմուծողը ցանկացած մատչելի եղանակով փոխանցում է դրանք արտահանողին:

Արտահանողը փակցնում է մակնշման ծածկագրերը արտահանվող ապրանքի վրա՝ նախքան ՌԴ սահմանը հատելը։

Ապրանքի մակնշման ծածկագիրը փակցվում է ապրանքի տուփի, պիտակի կամ բուն ապրանքի վրա (շրջանառության մասնակցի ընտրությամբ):

Մակնշման ծածկագիրը փակցվում է հատուկ սարքավորումների միջոցով  (հրահանգներին ծանոթացեք հետևյալ հղմամբ) կամ ձեռքով՝ կախված շրջանառության մասնակցի ունեցած սարքավորումներից:

Այնուհետև ապրանքը ուղարկվում է ՌԴ:

Ներմուծողը ապրանքները դնում է շրջանառության մեջ՝ ՌԴ «Честный знак»  մակնշման համակարգում:

ՀՀ ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031