ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ՖԲ գրառումը.
Հարգելի ընկերներ, այսօր ճեպազրույցի ճամանակ ես ասել եմ, որ ի թիվս այլ կուսակցությունների՝ ՀԱԿ-ը նույնպես ճիշտ է գտնում արտահերթ ընտրությունների գնալը և հույս հայտնել, որ կլինի հանդիպում նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Իմ այդ պնդման հիմք է հանդիսացել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն գրառումը, որտեղ նա արտահերթի անցկացումը ճիշտ քայլ է համարում և հույս հայտնում, որ դրանք դատարկ խոսքեր չեն: Ապատեղեկատվություն տարածելու նպատակ չի եղել, այլ համոզմունք, որ ՀԱԿ համակարգողի հանրայնացված տեսակետը համընկնում է կուսակցության դիրքորշման հետ: