Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրացի վարձկանների ներթափանցման համար. Լավրով

Դեկտեմբեր 29,2020 23:06

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայն են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը: «Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման փորձերի համար: Այս հարցում մենք մեր թուրք գործընկերոջ հետ միանգամայն միասնական դիրքորոշում ունենք»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ իրենք ողջունում են Անկարայի ջանքերը՝ նպաստել կողմերի՝ եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ թվում կրակի դադարեցման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի ստեղծմանը: Նա հիշեցրել է, որ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում և այժմ «տեղի է ունենում դրա ակտիվ տեղակայման գործընթաց»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031