Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի Ամանորյա ուղերձը

Դեկտեմբեր 29,2020 22:24

Մոտենում են տոնական օրերը, երբ մենք, որպես կանոն կարող էինք հանդիպել մտերիմների հետ, ճաշակել համեղ ուտեստներ, փոխանակել նվերներ, այցելել հարազատներին և ընկերներին։

Կարծում եմ, որ այս անգամ տոնակատարումները բավականին կտարբերվեն։ Այս տարին ավարտում ենք առերեսվելով ողբերգական իրադարձությունների, որոնք խիստ ծանր ազդեցություն ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի վրա։

Տարեսկզբին մոլեգնած Քովիդ համավարակի հետևանքով կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև տնտեսական անվտանգությունը։ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կորսվեցին մարդկային կյանքեր, առողջություն, ինչպես նաև կայունության զգացողությունը։ Սիրտս լցված է վշտով և կարեկցանքով այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Չնայած, որ ինձ համար ծանր է ասել, սակայն բոլորս գիտենք, որ դժվարություններն այսքանով չեն ավարտվել։

Հայաստանում այս պահին գրանցված է 90 000 տեղահանված անձ, որոնք հնարավորություն չունեն տոներն անցկացնել իրենց տներում։ Այս բարդ ժամանակահատվածում 20 000 հյուրընկալ ընտանիք իր դռներն է բացել և ընդունել պատերազմից Հայաստան փախած անձանց՝ առաջարկելով հյուրընկալություն։ Տեղական և միջազգային կազմակերպություններն օգնում են ինչպես կարողանում են։ Դեռևս ընթացող համավարակի պայմաններում յուրաքանչյուրիս փրկության համար աշխատում են առողջապահության ոլորտի հազարավոր աշխատակիցներ, ուսուցիչներ, ոստիկաններ և այլք՝ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ողջ անձնակազմի՝ բոլորիս անունից, խոստանում եմ, որ մենք ներդնում ենք ամեն հնարավոր ջանք՝ աջակցելու Հայաստանին այս բարդ իրավիճակում։

Համավարակի բռնկման սկզբից ևեթ, մենք համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ մեծ աշխատանք ենք կատարել։ Թիմ կազմելով տեղական կազմակերպությունների հետ՝ կենցաղային պարագաների կարիք ունեցող անձնաց ապահովել ենք սննդով և հիգիենայի պարագաներով, իսկ երեխաներին՝ պլանշետներով, նրանց ուսումը տանը շարունակելու նպատակով։ ԵՄ անդամ պետությունների հետ միասին, հիվանդանոցներին ապահովել ենք բժշկական սարքավորումներով։ ԵՄ երկրներից Հայաստան ժամանած բժշկական ոլորտի բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ աջակցել են իրենց հայաստանյան գործընկերներին։ Դրամաշնորհ ենք հատկացրել փոքր բիզնեսներին: 2021 թվականին նախատեսվում է հավելյալ աջակցություն ուղղել մասնավոր հատվածին։ Մինչ այժմ մենք տրամադրել ենք 35.6 մլն եվրո ՀՀ կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերի ընտանիքներին և գործարարությանը։

Մեր անդամ պետությունների հետ միասին, ԼՂ պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը ցուցաբերել ենք հումանիտար աջակցություն։ Եվրոպական հանձնաժողովը տրամադրել է 3.9 մլն եվրո աջակցություն՝ տարածաշրջանում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու նպատակով։ Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը տեղական կազմակերպությունների հետ՝ ԼՂ-ից տեղահանված բնակիչներին տրամադրելով սնունդ, հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցության: Միաժամանակ գիտակցում ենք, որ պետք է անել շատ ավելին, և մենք մեծ աշխատանք ենք կատարում՝ ձեզ աջակցելու նպատակով։

Սիրելի հայ ժողովուրդ,

Բնականոն հանգամանքներում, ես կմաղթեի բոլորիս ուրախ Նոր Տարի։ Սակայն այսօր համեստորեն մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի հույսի և խաղաղության, ինչպես նաև առողջության համավարակի վերջն ազդարարող տարի։

Նաև ցանկանում եմ կորով՝ հանուն ձեզ, ձեր սիրելիների, ինչպես նաև Հայաստանի համար։ Ավելի լավ և պայծառ օրերը թող շուտ գան։

Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031