Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխախոտային արդյունաբերությունը ՀՀ-ում օրինակ անցած տարի ապահովել է 200 միլիարդ դրամի հարկեր, որից աշխատավարձ ենք ստացել մենք, դուք». Բաբկեն Թունյան

Դեկտեմբեր 29,2020 21:30

«Չի կարելի փաստերի մասին խոսելու փոխարեն՝ խոսել շարժառիթների մասին: Եկեք տեղափոխվենք առողջ ու կառուցողական դաշտ»,-ՀՀ ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի  քննարկման ժամանակ հորդորեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նշենք, որ բազմաթիվ քննարկումների արժանացած և ոչ միանշանակ ընդունվող այս նախագիծը ՀՀ ԱԺ-ն քննարկեց երկրորդ ընթերցմամբ: Քննարկվեց նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու հարցը:

Այն ոչ միանշանակ ընդունվեց պատգամավորների կողմից:

Այս առիթով Բաբկեն Թունյանն ասաց. «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որն ընդունել ենք փետրվարի 13-ին, կազմված է 12 հոդվածներից, որն ունի բազում դրույթներ: Սրանից բացի նաև գովազդի մասին օրենքն է փոփոխվել, վարչական իրավախախտումների մասին օրենքում է փոփոխություն կատարվել: Այս ամբողջը մի փաթեթ է, որը պետք է նպաստի ՀՀ-ում ծխախոտի տարածման նվազմանը: Մենք ընդամենը երեք դրույթ ենք հետաձգում, և դա բերել, հավասարեցնել այս ամբողջ փաթեթի չեղարկման ազդեցությանը, այդքան էլ ճիշտ չէ: Մեկ անգամ ևս նշեմ: Նման դիսկուրս չկա, որ ծխելը օգտակար է: Խնդիրն այլ է. մենք ինչքանո՞վ ենք պատրաստ այս երեք դրույթները կիրառելուն, ինչքանո՞վ է դա ծխախոտային տարածվածության դեմ պայքարին նպաստելու և ինչքա՞ն վնաս է տալու մեր տնտեսությանը: Հավաստիացնում եմ՝ մեր տնտեսությանը դա հասցնելու է այնպիսի մեծ վնաս, որ մենք դրա տակից շատ դժվար կարող ենք դուրս գալ: Ծխախոտային ինդուստրիան, ինչքան էլ ծխելը վնասակար է մարդկանց համար, ՀՀ-ում օրինակ անցած տարի ապահովել է 200 միլիարդ դրամի հարկեր, որից աշխատավարձ ենք ստացել մենք, դուք: Պետք չէ որևէ բիզնեսի ներկայացուցչի համարել թշնամի, իսկ այս տիպի օրենքները քննարկելու ժամանակ ովքեր կողմ են, իրենց ներկայացնել՝ որպես լոբբիստներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031