Մեկ մտածում ես չանդրադառնալ բռնապետիկի հերթական, անտրամաբանական «մտքի գոհարներին», բայց չես դիմանում, հաշվի առնելով, որ դեռևս կա մի զանգված, որ իսկապես շարունակում է հավատալ ամեն անհեթեթության։ Այսպես, բռնապետիկն իր վերջին գրառմամբ, իր կարծիքով «ջախջախիչ» պատասխան տվեց բոլոր ընդդիմախոսներին, ովքեր համարում են, որ պատերազմից կարելի էր խուսափել։
Բռնապետիկն, ինչպես միշտ իր ձախողումների համար մեղադրում է նախկիններին։ Այս դեպքում, նախկինների «ճկուն» քաղաքականության, 2016թ ․ ապրիլյան պատերազմի և 2014, 2015թթ․ սրացումների համար։ Կարելի է համաձայնել այս փաստարկների հետ։ Բայց, ամեն դեպքում , նույն նախկինների ժամանակ մենք չէինք պարտվել և հենց բռնապետիկն էր իր համախոհներով գոռում-գոչում ապրիլյան պատերազմում որոշակի տարածքներ հանձնելու դեմ։ Եվ հենց բռնապետիկն էր, որ 2016թթ․ փրփուրը բերանին խոսում լավրովյան պլանի դեմ։ Եվ իշխանությունը զավթելուց հետո հենց նրանք ստեղծեցին այդ քննիչ հանձնաժողովը։ Եվ վերջապես, եթե ամեն ինչ այդքան վատ էր, ինչո՞ւ զավթեցիր իշխանությունը և պատասխանատվություն վերցրեցիր, այո՛ հենց առաջին հերթին Արցախի համար։ Իսկ իշխանության գալուց հետո հայտարարեցիր․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Եվ որքան էլ ուզում ես չքմեղանալ, միևնույնն է, փաստ է, դու ես պարտվել, դու պատասխանատու ես հազարավոր զոհերի համար և մի փորձիր արդարանալ։ Արդարացում չկա։
Բռնապետիկը նախորդներին մեղադրում է «ռուսամետության» մեջ։ Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել «ռուսամետ», հատկապես Սերժ Սարգսյանը, որն ակնհայտ արևմտամետ քաղաքականություն էր փորձում տանել։ Բայց և Հայաստանի ոչ մի ղեկավար բռնապետիկի պես չի վարել հակառուսական քաղաքականություն, ինչպես նաև հանկարծ դարձել «ռուսամետ», ինչպես հենց ինքը՝ բռնապետիկը (հիշենք միայն РБК-ին տված հարցազրույցը):
Իհարկե, հետո բռնապետիկը, լայն զանգվածներին սիրաշահելու համար, անցնում է իր սիրած «թալանի» թեմային։ Այո, 2,5 տարում չունեցանք կոռուպցիայի հետ կապված որևէ դատավճիռ։ Արդ, ո՞րն է պատճառը․ կոռուպցիա չի՞ եղել, դատարաննե՞րն էին կոռումպացված, թե՞․․․ Թե՞․ այդ նույն կոռումպացվածները մուծվել են տարբեր հիմնադրամների, գաղտնի հաշիվների և ազատ արձակվել։ Իսկ նույն այս 2,5 տարիների միլիոնավոր դոլարների պարգևավճարներն ու բյուջեի հաշվին վոյաժները, ՍՈՒ-երի և այլ զինատեսակների կասկածելի գնումներն ու ծխախոտի մաքսանենգությունը՝ հե՞չ։ Եվ դեռ ինչեր կպարզվեն։
Կարդացեք նաև
Այնպես որ, բռնապետիկին խորհուրդ կտամ այլևս չխոսել։ Սա այն դեպքն է, որ «Լռությունը ոսկի է», նաև ․․․դատարանում։
Ավետիք Իշխանյան