Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը նշել է՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը պատրաստակամ է գործադրելու ջանքեր՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ

Դեկտեմբեր 29,2020 17:19

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում  նշանակվելու կապակցությամբ  և մաղթել բեղմնավոր ու  արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ դեսպանությունը պատրաստակամ է գործադրելու իր առավելագույն ջանքերը՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031