Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ Երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որը օր առաջ պետք է հեռանա

Դեկտեմբեր 29,2020 18:45

Ինչպես արդեն հայտնել ենք «Հայրենիքի փրկության շարժումը» երթով շարժվել էր դեպի Հատուկ քննչական ծառայություն։

Այնտեղ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը ընթերցեց ՀՔԾ պաշտոնյաների երդման տեքստը․ «Դուք պարտավոր եք քրեական գործեր հարուցել և պատասխանատվության կանչել այս սանձարձակ ու լկտի պահվածք ցուցաբերող Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որոնք ռիսկ չունեն պատասխանատվության կանչել հայրենիքը դավաճանածին, բայց փորձում են հոխորտալ, փորձում են հարձակվել, փորձում են բռնությամբ և սպառնալիքի ներքո վախ ներարկել Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։ Այդ սանձարձակ անձինք օր առաջ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սիսակ Գաբրիելյան և մնացածներ, որոնք իրենց իրավունք են վերապահել պատասխան տալ քաղաքացու պահանջին և փորձել իրենց բռունցքներով քաղաքացիներին պարտադրել իբր, թե իրենց վերաբերվեն հարգանքով։ Հարգանքով նախևառաջ պարտավոր եք դուք վերաբերվել, դա ձեր պարտականությունն է։ Եվ հետևաբար՝ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է պատասխանատվության կանչել այս մարդկանց, այլ ոչ թե հայրենիքի փրկության համար դուրս եկած անձանց, ապօրինի ձերբակալելու նրանց, անազատության մեջ պահելու»։

Երթի ավարտից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը  ասաց, որ երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որը օր առաջ պետք է հեռանա․ «Այս պահի դրությամբ՝ մենք չունենք որևէ այլ մոտեցում, այլ պահանջ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Մնացածը երևի պարոն Ծառուկյանը կհայտարարի»։

Նա լրագրողներին խնդրեց երթի թեմայի վերաբերյալ հարցեր տալ և հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031