«ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանդիպումը:
Լրագրողները ԲՀԿ ղեկավարին հիշեցրին՝ կառավարությունում պորտֆելներ ԲՀԿ-ին տրամադրելու պայմանավորվածության մասին լուրեր կան մամուլում ու փաստեցին՝ մի կողմից ՀՀ վարչապետի հրաժարականն են պահանջում, մյուս կողմից հանդիպում են նրա հետ, Գագիկ Ծառուկյանն այս առիթով չարձագանքեց, միայն փոխանցեց. «Հանդիպումից հետո կասեմ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ