Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան․ Պետք է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հոդվածով

Դեկտեմբեր 29,2020 18:00

Հայրենիքի փրկության շարժման երթը հասավ Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ։

Շարժման իրավական հանձնաժողովի նախագահ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ասաց, որ պահանջում են օրենքով և Սահմանադրությամբ ՀՔԾ-ին վերապահված լիազորությունների և գործառույթների արդյունավետ իրականացում։ Նա նշեց, որ մինչ այժմ ներկայացրել են երեք հաղորդում հանցագործության մասին՝ երեքն էլ պետական դավաճանության հատկանիշներով, երկու քրեական գործ է հարուցվել, որոնցում ներգրավված է որպես վկա։

«Երկու դեպքով էլ, ես վստահ եմ՝ մյուս վկաները նույնպես, ներկայացրել եմ պետական դավաճանության անհերքելի, ակնհայտ, անվիճելի փաստեր։ Մինչդեռ, առաջին քրեական գործը, որ քննվում է այս կառույցում, հարուցված է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը անզգուշությամբ հասցրել է ծանր հետևանքների։ Այստեղ անզգուշություն գոյություն չունի. կա ուղղակի դիտավորություն, ծրագրավորած, պլանավորած, միտումնավոր, համակարգված պետական դավաճանություն»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Նա հայտարարեց, որ հանցագործությունը շարունակվում է և պետք է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հոդվածով՝ դրանով կանխելով Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ գյուղերի և կարևոր ենթակառուցվածքների նվիրաբերումը Ադրբեջանին․ «Գլխավոր մեղադրյալ, գերագույն և գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանը իր վերջին, չգիտեմ, թե ոնց անվանեմ՝ հարցազրույց էր, թե ի՞նչ է, խոստովանեց, հարգելի՛ քննիչներ, հարգելի՛ իրավաբաններ, նա տվեց ինքնախոստովանական ցուցմունք, որից հետո նա պետք է անմիջապես ձերբակալվեր։ Նա ասաց, որ բանավոր համաձայնության հիմքով Ադրբեջանին են հանձնվում հայկական ինքնիշխան տարածքներ, որի իրավունքը ինքն ուղղակի չունի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031